ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

Գալիս է անկատար ներկան ու միանգամից դառնում անցյալ կատարյալ

Գալիս է  անկատար ներկան ու միանգամից դառնում անցյալ կատարյալ
03.03.2024 | 16:00

Էս գիտնականներն անընդհատ ամեն ինչ փոխում են։ Ես դպրոցում ահագին բան գիտեի, բայց հիմա պարզվում է, որ ամեն ինչ սխալ եմ իմացել։

Օրինակ՝ առաջ ինը մոլորակ կար, բայց հետո Պլուտոնին հեռացրին friend-ներից, ու մնաց ութը։ Ասա՝ ձեզ ի՞նչ էր արել, իր համար պտտվում էր, էլի, ու՜մ էր վնաս տալիս։ Կամ՝ չորս օվկիանոս կար՝ հանգիստ մեզ համար գրագետ-գրագետ ապրում էինք։ Իսկ հիմա հինգերորդն են ավելացրել՝ Հարավային օվկիանոսը։ Չէ՛, ես դեմ չեմ, դա վատ չի, ջուրն ինչքան շատ լինի, էնքան լավ, էն էլ՝ հարավային։ Ուր էր՝ էդ կողմերում մի հատ էլ մայրցամաք ավելացնեին, գնայինք, հանգիստ ապրեինք։

Բա գոյականի հոլովնե՞րը՝ մեկ յոթ, մեկ հինգ, մարդ էլ կա՝ ընդհանրապես գոյականը չի հոլովում, մենակ սրա-նրա անունն է հոլովում՝ հարստացնելով համապատասխան մակդիրներով։ Բայի եղանակներն էլ են փոխել։ Առաջ կար սահմանական ներկա, ըղձական անցյալ, հարկադրական ապառնի։ Հիմա ավելացրել են մեղադրական անցյալ, հուսադրական ապառնի, սահմանադրական անորոշ, խուսափողական ներկա։ Բայց, չէ՛, դա գիտնականները չեն արել, քաղաքական գործիչներն են արել, որ, համենայն դեպս, գիտնականի կոչումներ են սոսնձել իրենց անուններին, որ քաղաքագիտական քաշ հավաքեն։

Բայի ժամանակներն էլ են փոխել։ Հիշում եմ՝ ես դպրոցում ամենաշատն անցյալի ապառնին էի սիրում։ Հա՛, անցյալում ապառնին շատ պայծառ է թվում, մինչև գալիս է անկատար ներկան ու միանգամից դառնում անցյալ կատարյալ։

Ցավն էն է, որ մենակ անցյալում է կատարյալ դառնում։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 5187

Մեկնաբանություններ